Ր. Հովհաննիսյան. Այլևս ասելիք չունեմ Սերժ Սարգսյանին, ես միայն պետք է լսեմ
11/03/2013 13:14

Ր. Հովհաննիսյան. Այլևս ասելիք չունեմ Սերժ Սարգսյանին, ես միայն պետք է լսեմ

«Թող նախագահի վարչակազմը սուտ ինֆորմացիա չտարածի, թե ես մերժել եմ հանդիպումը»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց նախագահի նախկին թեկնածու, հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ես այլևս ասելիք չունեմ Սերժ Սարգսյանին, ես միայն պետք է լսեմ նրան, և ես պատրաստ եմ լսելու… Եթե ուզում է, կարող է գալ այստեղ, նույնիսկ Մոսկվա գնալուց առաջ հանդիպենք»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Նախագահի մամուլի խոսնակի հայտարարությանը, Ր. Հովհաննիսյանն ասաց՝ բացարձակ սուտ է, թե ինքը մերժել է հանդիպումը. «Նախագահի նստավայրում շարունակվում է սուտն ու կեղծիքը… ես չեմ մերժել հրավերը: Սա վերջնագիր կամ սպառնալիք չէ, նրանք պետք է ճանաչեն ժողովրդի հաղթանակը, հակառակ դեպքում` այլ վիճակի հետ գործ կունենան»:

Նախորդող տեղեկատվություն

Ա.Արզումանյան. Մնում է հուսալ՝ Ր. Հովհաննիսյանը ճիշտ է գնահատել իրավիճակը

Ր. Հովհաննիսյան. Այլևս ասելիք չունեմ Սերժ Սարգսյանին, ես միայն պետք է լսեմ