Թուրքիայում ձերբակալվել են թուրք-սիրիական սահմանին պայթյուն իրականացնողները
11/03/2013 20:42

Թուրքիայում ձերբակալվել են թուրք-սիրիական սահմանին պայթյուն իրականացնողները

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ոստիկանությունը ձերբակալել է հինգ մարդու, ովքեր կասկածվում են անցյալ ամիս թուրք-սիրիական սահմանին տեղի ուենցած պայթյունին մասնակցելու մեջ: Այս մասին հայտնում է լիբանանյան The Daily Star թերթը:

Թուրքիայի ՆԳ նախարար Մուամեր Գյուլերը հայտնել է, որ կասկայլներից չորսը սիրացիներ են, մեկը՝ թուրք: Եվս մեկը փախուստի մեջ է: Նախարարի փոխանցմամբ՝ ձերբակալվածները «կապի մեջ են» եղել Սիրիայի հետախուզության և զինվորական ղեկավարության հետ:

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին թուրք-սիրիական սահմանին՝ Բաբ Ալ-Հաուվա անցակետում, միկրոավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է 14 մարդ: Կատարվածի համար ոչ ոք պատասխանատվություն չէր ստանձնել, սակայն Սիրիայի ընդդիմությունը պայթյունի մեջ մեղադրում էր երկրի կառավարությանը: 

Թուրքիայում ձերբակալվել են թուրք-սիրիական սահմանին պայթյուն իրականացնողները