Վ. Սաֆարյան. Պետք է պետական բանկ ստեղծել
11/03/2013 15:08

Վ. Սաֆարյան. Պետք է պետական բանկ ստեղծել

«Բանկային տոկոսներն այնքան բարձր են, որ դա չի նպաստում Հայաստանի տնտեսության զարգացմանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Ըստ նրա՝ պետք է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8 տոկոսից իջեցնել 5 տոկոսի, և այս պարագայում առևտրային բանկերը վարկերի տոկոսները չեն հասցնի 12-14 տոկոսի, այլ կարող են ավելի էժան տոկոսով վարկեր տրամադրել:

ՌԴ-ում նույն դրույքաչափերն են գործում, սակայն Ռուսաստանում կան պետական բանկեր, որոնք մատչելի տոկոսներով են տրամադրում, իսկ Հայաստանում պետական բանկ չկա, միայն Կենտրոնական բանկն է, որը վարկավորմամբ չի զբաղվում:

«Պետք է արմատական փոփոխություներ իրականացնել` պետական բանկ ստեղծել»,- ասաց Վ. Սաֆարյանը:

Վ. Սաֆարյան. Պետք է պետական բանկ ստեղծել