Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունում
11/03/2013 21:16

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունում

Մարտի 8-10-ը Երևանում կայացել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների առաջնությունը` նվիրված Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին, որին մասնակցել են 136 մարզիկներ: 

Տարբեր քաշային կարգերում Հայաստանի չեմպիոն են դարձել Խորեն Թեմուրյանը (50 կգ, Երևան), Արտակ Հովհաննիսյանը (55 կգ, Արմավիր), Աշոտ Վելիցյանը (60 կգ, Տաշիր), Արմեն Ալեքյանը (66 կգ, Վանաձոր), Գևորգ Համբարձումյանը (74 կգ, ԲԿՄԱ), Շամիր Աթայանը (84 կգ, ԲԿՄԱ), Ռազմիկ Պողոսյանը (96 կգ, Վանաձոր), Համլետ Աբրահամյանը (120 կգ, Երևան): Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Առաջնությունն անցել է կազմակերպված, մարզիկներից ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել: Առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Լևոն Վարդանյանի խոսքերով` մասնակից 136 մարզիկներից 34-ը պատանիների ավագ տարիքի մարզիկներ էին: Նրանցից 3-ը դարձել են հաղթողներ, ինչը, Լ. Վարդանյանի տեղեկացմամբ, պայմանավորված է այն փաստով, որ լավագույն երիտասարդ մարզիկներից շատերը ծառայում են հայկական բանակում:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունում