.jpg)
Իրանը դատի կտա «Արգո» գործողության» ֆիլմի հեղինակներին
Իրանի կառավարությունը մտադիր է դատի տալ ««Արգո» գործողությունը» ֆիլմի հեղինակներին, քանի որ այն «հակաիրանական քարոզչություն է պարունակում: Այս մասին հայտնում է BBC-ին:
Ֆրանսիացի իրավաբանը, ամենայն հավանականությամբ, այժմ գտնվում է Իրանում` քննարկելու դատարան հայց ներկայացնելու հիմքերը: Իրանում այս ֆիլմը ներկայացված չէ օրինական վաճառքում, սակայն շուկայում կան ֆիլմի ծովահենային DVD-ներ:
Հիշեցնենք, որ ֆիլմը հաղթել է «Օսկար 2013»-ում` որպես տարվա լավագույն ֆիլմ: