Ագրարային համալսարանի ռեկտոր է նշանակվել Արշալույս Թարվերդյանը
12/03/2013 15:23

Ագրարային համալսարանի ռեկտոր է նշանակվել Արշալույս Թարվերդյանը

Տեղի է ունեցել ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցել են խորհրդի 28 անդամներից 25-ը: Օրակարգում ընդգրկված է եղել ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի հարցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: Առաջադրվել էր մեկ թեկնածու՝ պրոֆեսոր Արշալույս Թարվերդյանը:

Նա ներկայացրել է ՀԱԱՀ զարգացման հնգամյա ծրագիր: Քննարկումից հետո, համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետի և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի կանոնադրության 38 և 39-րդ կետերի, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի կողմից` գաղտնի քվերակությամբ 5 տարի ժամկետով ՀԱԱՀ ռեկտոր է ընտրվել պրոֆեսոր Արշալույս Թարվերդյանը:

ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակցել են խորհրդի անդամներ՝ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և այլ պաշտոնյաներ:

Նիստը վարել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Լևոն Սարգսյանը:
 

Ագրարային համալսարանի ռեկտոր է նշանակվել Արշալույս Թարվերդյանը