.jpg)
ՀԱԿ անդամները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուի հետ
Մարտի 12-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուի հետ:
ՀԱԿ գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունները, հետընտրական զարգացումները, քաղաքական ճգնաժամի հնարավոր լուծումները, Երևանի ավագանու ընտրությունների, ինչպես նաև Հայաստանի զարգացման հեռանկարների հետ կապված հարցեր: