.jpg)
Եվրոպայի ամենամեծ գեյ-սաունան գտնվում է Սուրբ աթոռին պատկանող շինությունում
Մինչ 115 կարդինալներ պատրաստվում են Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարևորագույն իրադարձությանը` կոնկլավին կամ Հռոմի պապի ընտրության ժողովին, Վատիկանում նոր սկանդալ է հասունացել: Այս մասին հաղորդում է The Telegraph պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կոնկլավից մեկ օր առաջ հայտնի է դարձել, որ Վատիկանը 23 մլն դոլարով Հռոմում մի շինություն է գնել, որի պատերի ներսում տեղակայված է Եվրոպայի խոշորագույն գեյ-սաունան։
Պարբերականը նշում է, որ պաշտոնական Վատիկանն այս առնչությամբ դեռ որևէ հայտարարություն չի արել:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում կաթոլիկ եկեղեցին, պարբերաբար ցնցվում է սեռական բնույթի՝ հատկապես մանկապղծության վերաբերյալ սկանդալներով: