Google ընկերությունը խոսող բոթասներ է ներկայացրել (Տեսանյութ)
12/03/2013 20:50

Google ընկերությունը խոսող բոթասներ է ներկայացրել (Տեսանյութ)

Google ընկերությունը խոսող բոթասներ է ներկայացրել, որոնք տիրոջը կհորդորեն հաղթահարել ծուլությունը և սպորտով զբաղվել: Այս մասին հաղորդում է itar-tass լրատվական գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կոշիկները կարող են պասիվ կենսակերպի համար նախատել և «ծույլ» անվանել իրենց տիրոջը կամ,  հակառակը, քաջալերել նրան ակտիվության համար:

Talking Shoe անվանումը կրող կաշիկները ստեղծվել են Adidas ընկերության հետ համատեղ:

Ընկերությունը մտադրություն չունի բոթասների մեծածավալ արտադրությամբ զբաղվել: 

Google ընկերությունը խոսող բոթասներ է ներկայացրել (Տեսանյութ)