Որտեղ է կայանալու Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը
12/03/2013 09:54

Որտեղ է կայանալու Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը

Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը նախատեսում են անցկացնել կամ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կամ Ազգային ժողովի այգում: Միանշանակ է, որ օպերային թատրոնի շենքը ցանկից դուրս է, իսկ 2008 թ. Ս. Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ հենց օպերային թատրոնի շենքում:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել է, որ այս անգամ «Օպերային թատրոնի հարցն ի սկզբանե չի քննարկվել»:

Ենթադրվում է, որ սա կապված է փետրվարի 19-ից Ազատության հրապարակում սկսված անժամկետ հրապարակային-զանգվածային միջոցառումների հետ: 

Որտեղ է կայանալու Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը