Ր. Հովհաննիսյան. Ես պատրաստ եմ լսել Սերժ Սարգսյանի ցանկացած առաջարկ
12/03/2013 17:42

Ր. Հովհաննիսյան. Ես պատրաստ եմ լսել Սերժ Սարգսյանի ցանկացած առաջարկ

«Ես ոչ մի պաշտոնի համար չեմ պայքարում»,- Ազատության հրապարակում ընթացող ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե եթե ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկի երկրի վարչապետի պաշտոնը, կընդունի՞, ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Շարունակելով խոսքը` Ր. Հովհաննիսյանն ասաց, որ պատրաստ է դիտարկել Սերժ Սարգսյանի ցանկացած համապետական առաջարկ, սակայն դա, նրա խոսքով, պետք է լինի ամբողջական:

«Ես պատրաստ եմ լսել ցանկացած առաջարկ, և այդ մասին անպայման կզեկուցեմ ձեզ»,- ասաց նա:

Նկատենք, որ այս պահին Ազատության հրապարակ է եկել նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

 

Ր. Հովհաննիսյան. Ես պատրաստ եմ լսել Սերժ Սարգսյանի ցանկացած առաջարկ