.jpg)
«Իրանի տարածքից տարեկան հարյուրավոր հեկտար հող միանում է Ադրբեջանին»
Իրանի տարածքից տարեկան հարյուրավոր հեկտար հող միանում է Ադրբեջանին: Իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ Մեջլիսում տեղի ունեցած քննարկումների ժամանակ նման մտահոգություն է հայտնել Փարս Աբադից ընտրված պատգամավոր Հաբիբ Բորումանդը:
ԻԻՀ Մեջլիսի իրավական հարցերով հանձնաժողովի անդամը, իր ելույթում խոսելով երկրի ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման անհրաժեշտության մասին, անդրադարձել է նաև Արաքս գետին՝ նշելով, որ Իրանի տարածքից տարեկան հարյուրավոր հեկտար հող է միանում Ադրբեջանին:
«Մեր երկրի հողային տարածքները պահպանելու նպատակով անհրաժեշտ է գետի ափամերձ տարածքները հիմնովին ամրապնդել»,- ընդգծել է Հաբիբ Բորումանդը: