Իսրայելի նախագահը Աֆրիկայն պետություններին կոչ է արել զորքեր մտցնել Սիրիա
12/03/2013 20:42

Իսրայելի նախագահը Աֆրիկայն պետություններին կոչ է արել զորքեր մտցնել Սիրիա

Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նիստի ժամանակ, Արաբական պետությունների լիգային կոչ է արել զորք մտցնել Սիրիա՝ «կոտորածները դադարեցնելու համար»: Այս մասին հայտնում է լիբանանյան The Daily Star-ը:

«Ազատ աշխարհը չի կարող մի կողմ քաշված մնալ, երբ Սիրիայի նախագահի կողմից կոտորվում է իր իսկ ժողովուրդին ու երեխաներին: Դա կոտրում է մեր սրտերը»,- ասել է Պերեսը՝ ավելացնելով, որ Սիրիայի նախագահը սպառնալիք է ողջ տարածաշրջանի և նույնիսկ Եվրոպայի համար, քանի որ նա քիմիական զենք ունի, իսկ ԱՊԼ-ի ներխուժումը լավագույն լուծումն է, որպեսզի թույլ չտան, որ քիմիական զենքը սխալ ձեռքերում հայտնվելը:

Պերեսը Արևմուտքի ներխուժմանը դեմ է արտահայտվել՝ պարզաբանելով, որ այն կարող է դիտարկվել որպես արտաքին ներխուժում: «ԱՊԼ-ն կարող է և պետք է Սիրիայում ձևավորի ժամանակավոր կառավարությունը՝ կոտորածները դադարեցնելու, Սիրիան մասնատվելուց փրկելու համար»,- նշել է Իսրայելի նախագահը: 

Իսրայելի նախագահը Աֆրիկայն պետություններին կոչ է արել զորքեր մտցնել Սիրիա