Գազի արտահոսքից Գյումրի-Արթիկ երթուղայինի ուղևորները թունավորվել են
12/03/2013 13:35

Գազի արտահոսքից Գյումրի-Արթիկ երթուղայինի ուղևորները թունավորվել են

Մարտի 11-ին, ժամը 18.41-ին թունավորման նախանշաններով Գյումրիի և «Ավստրիական» մանկական հիվանդանոց են տեղափոխվել 1970 թ. ծնված Գոհարիկ Պողոսյանը և 1995 թ. ծնված Լուսինե Պողոսյանը, ովքեր Գյումրի-Արթիկ երթուղային միկրոավտոբուսի ուղևորներն էին: 

Ըստ նախնական տվյալների` տեղի է ունեցել գազի արտահոսք, ինչի հետևանքով առաջացել են թունավորման նախանշաններ:

Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական կենտրոնից:  
 

Գազի արտահոսքից Գյումրի-Արթիկ երթուղայինի ուղևորները թունավորվել են