Տ. Մուկուչյան. Բացի իմ խոսքից այլ ապացույց չունեմ
12/03/2013 18:24

Տ. Մուկուչյան. Բացի իմ խոսքից այլ ապացույց չունեմ

-Պարոն Մուկուչյա՛ն, հարց ունեմ ընտրությունների օրը ձեր կայքի խափանման հետ կապված: Փորձե՞լ եք ճշտել պատճառները,- ՍԴ-ում հարց ու պատասխանի ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրեց Զարուհի Փոստանջյանը:

-Տիկին Փոստանջյա՛ն, բազմիցս ասել եմ, կայքը խափանվեց, քանի որ միանգամից հազարավոր օգտատերեր մտան ու սկսեցին ուղիղ ռեժիմով դիտել արդյունքները,- պատասխանեց Տ. Մուկուչյանը:

- Իսկ այլ ապացույց, բացի ձեր խոսքերից դուք ունե՞ք, ասենք՝ մասնագետի եզրակացություն,- շարունակեց Զ. Փոստանջյանը:

-Ոչ, բացի իմ բանավոր խոսքից ԿԸՀ կայքի խափանման վերաբերյալ այլ ապացույց չունեմ, հավատացեք դրան,- պատասխանեց Տիգրան Մուկուչյանը:

Տ. Մուկուչյան. Բացի իմ խոսքից այլ ապացույց չունեմ