Ամփոփվել է դպրոցներում ռազմահայրենասիրական միջոցառումների 10-օրյակը
12/03/2013 19:54

Ամփոփվել է դպրոցներում ռազմահայրենասիրական միջոցառումների 10-օրյակը

Վազգեն Սարգսյանի ծննդյան 54-րդ տարեդարձի կապակցությամբ Վահագն Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցում ամփոփվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ մայրաքաղաքի դպրոցներում անցկացված ռազմահայրենասիրական միջոցառումների 10-օրյակը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Աշակերտները հնարավորություն են ունեցել Սպարապետի ընկերների ու մտերիմների հետ հանդիպումների, տարաբնույթ այցելությունների շնորհիվ առավել մանրամասն ծանոթանալու Վազգեն Սարգսյանի կենսագրությանն ու մարտական ուղուն: Սա լրացուցիչ խթան է դպրոցակաների ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդման գործում: Միջոցառումներին մասնակցել են ինչպես հիմնական, այնպես էլ ավագ դպրոցների աշակերտներ»,- նշել է հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը միջոցառումների շրջանակում կազմակերպված հրաձգության մրցաշարի հաղթողներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել և պատվոգրեր ու խրախուսական մրցանակներ է հանձնել: Հուշամրցաշարի արդյունքում լավագույնը ճանաչված հրաձիգները ցուցադրական ելույթներ են ունեցել:
 

Ամփոփվել է դպրոցներում ռազմահայրենասիրական միջոցառումների 10-օրյակը