ԱՄԷ-ում ուսումնական գործընթացն ամբողջությամբ դառնալու է պլանշետային
12/03/2013 21:08

ԱՄԷ-ում ուսումնական գործընթացն ամբողջությամբ դառնալու է պլանշետային

Արաբական Միացյալ Էմիրությունների դպրոցներում պայուսակների, գրքերի և տետրերի ամբողջական փոխարինումը պլանշետային համակարգիչներով իրականացվելու է գալիք չորս տարում: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ հղում կատարելով ԱՄԷ-ի դաստիարակության և կրթության նախարար Համիդ Ալ-Կատամիի հայտարարությանը:

Նախարարի խոսքով՝ հաջորդ ուսումնական տարվանից սկսվելու է պլանշետային համակարգիչների ներմուծումը, այնպես որ չորս տարի անց բոլոր դպրոցներն ամբողջությամբ անցում կկատարեն էլեկտրոնային գրքերի, տետրերի, օրագրերի և ամսագրերի: Պլանշետներին անցում են կատարելու նաև ուսուցիչները, ովքեր ուսումնական գործընթացում կիրառելու են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները:

Ներկայում ԱՄԷ-ում իրականացվում է դպրոցական պայուսակների առավելագույն թեթևացման նախագիծ, հատկապես տարրական դասարաններում: Ուսումնական տարին բաժանված է երեք կիսամյակի: Ըստ այդմ, բոլոր գրքերը և աշխատանքային տետրերը նույնպես բաժանված են երեք մասի: Բացի այդ, բոլոր դպրոցներում յուրաքանչյուր աշակերտի համար նախատեսված է հատուկ պահարան՝ ուսումնական նյութերը պահելու համար:

 

ԱՄԷ-ում ուսումնական գործընթացն ամբողջությամբ դառնալու է պլանշետային