.jpg)
Ո՞ր դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը կդադարեցնի հացադուլը
«Ես կողջունեմ, որ Սերժ Սարգսյանը գա Ազատության հրապարակ: Ես կողջունեմ ՍԴ-ի ազատ, արդար, սահմանադրական վճիռը: Ես հավատում եմ, որ մարդը կարող է ուղղվել, մաքրվել, և ՍԴ-ն ունի եզակի հնարավորություն` իր հետագիծը մաքրելու և փետրվարի 18-ի իրականությունը ներկայացնելու»,- Ազատության հրապարակում ընթացող ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե եթե Սերժ Սարգսյան գա Ազատության հրապարակ, Հովհաննիսյանը կդադարեցնի՞ հացադուլը, ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ կսպասի ՍԴ-ի վճռին` հույս հայտնելով, որ ՍԴ-ն չի արադարացնի կեղծված ընտրությունները:
«Սիրով կլսեմ Սերժ Սարգսյանի հանգուցալուծային առաջարկները: Եթե ՍԴ-ի և պարոն Սարգսյանի երաշխավորված լուծումը ստանամ, ապա հացադուլից դուրս գալու հարցը կդիտարկեմ»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:
Շարունակելով խոսքը` Ր. Հովհաննիսյանն ասաց, որ եթե մինչև ապրիլի 9-ը Սերժ Սարգսյանն ինքնաբացարկ չներկայացնի, ապա «միասին կտոնենք նոր որակով և նոր քանակով նոր Հայաստանի երդմնակալությունը»: