Ր. Հովհաննիսյան. Ես ձեզ միայն ուժ եմ տալիս, և նույնը պահանջում եմ ձեզանից
12/03/2013 17:14

Ր. Հովհաննիսյան. Ես ձեզ միայն ուժ եմ տալիս, և նույնը պահանջում եմ ձեզանից

Բարևի հեղափոխությունը տանելու ենք սիրով, հարգանքով, բարությամբ և անհուն հավատարմությամբ: Ազատության հրապարակում ընթացող բացօթյա ասուլիսի ժամանակ հայտարարեց հացադուլ հայտարարած նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա, ինչպես երեկ էր ասել, այսօր ևս կրկնեց և կոչ արեց ժողովրդին հրապարակ չգալ «տխուր դեմքով»:

«Ես ձեզ միայն ուժ եմ տալիս, և նույնը պահանջում եմ ձեզանից: Մենք հիմա հաղթական ընթացքի մեջ ենք, և յուրաքանչյուրն իր համեստ բաժինը պետք է տանի»,- ասաց Ր. Հովհաննիսյանը: 

Ր. Հովհաննիսյան. Ես ձեզ միայն ուժ եմ տալիս, և նույնը պահանջում եմ ձեզանից