Վահան Հովհաննիսյան. Պայքարի բոլոր ձևերը սպառված չէին
12/03/2013 18:11

Վահան Հովհաննիսյան. Պայքարի բոլոր ձևերը սպառված չէին

Հացադուլը ծայրահեղություն է: Սա Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանին այցի եկած ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանի կարծիքն է:

«Անկախ ամեն ինչից` Րաֆֆի Հովհաննիսյանը վաստակել է հսակայական քանակության ձայներ: Ես կարծում եմ, որ պայքարի բոլոր ձևերը սպառված չէին, սակայն ես չէ, որ պիտի դասեր տամ պարոն Հովհաննիսյանին»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է քաղաքական կոնսոլիդացիային և ընդդիմադիր խմբակցությունների մանդատները վայր դնելուն, ապա Վ. Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ ՀՅԴ-ն միշտ պատրաստ է մանդատները վայր դնել, սակայն դա, պատգամավորի խոսքով, պետք է իմաստ ունենա:

«Այս պահին չեմ հասկանում դրա անհրաժեշտության իմաստը»,- եզրափակեց խոսքը Վ. Հովհաննիսյանը:
 

Վահան Հովհաննիսյան. Պայքարի բոլոր ձևերը սպառված չէին