Ռուսաստանը 5 մլրդ դոլար կծախսի աշխարհի առաջնության համար
12/03/2013 20:15

Ռուսաստանը 5 մլրդ դոլար կծախսի աշխարհի առաջնության համար

Պետությունն ավելի քան 150 մլրդ ռուբլի կհատկացնի աշխարհի ֆուտբոլի 2018 թ. առաջնության կազմակերպման համար: Ամեն դեպքում` հենց այս գումարն է նշված «Ռուսաստանի Դաշնությունում Կոնֆեդերացիաների 2017 թ. գավաթի խաղարկության և աշխարհի 2018 թ. առաջնության կազմակերպման և անցկացման» ծրագրում: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն Ֆեդերացիայի խորհրդի սոցիալական քաղաքականության կոմիտեի նիստում:

Ռուսաստանը 5 մլրդ դոլար կծախսի աշխարհի առաջնության համար