.jpg)
Ադրբեջանցիներն առանց երկրից դուրս գալու արտասահմանյան դիպլոմներ են ստանում
Ադրբեջանի կրթության նախարարության փորձագետների կողմից անցկացված հետազոտության արդյունքում հայտնի է դարձել, որ Ադրբեջանի քաղաքացիների շրջանում կան մեծ թվով կեղծ բարձրագույն կրթություն ստացած, անգրագետ և մասնագիտությունից անտեղյակ անձինք:
«Tia.az» լրատվական կայքը հայտնում է, որ Ադրբեջանի կրթության նախարարության, Պետական սահմանային ծառայության և Ներքին գործերի նախարարության համատեղ հետազոտության արդյունքում պարզվել է, որ այդ անձիք արտասահմանյան ուսումնական հաստատություններում ուսանելու ժամանակ Ադրբեջանից չեն բացակայել:
Նրանց մեջ կան նաև այնպիսիք, ովքեր Ադրբեջանի՝ թիվ 1 Տնտեսական դատարանի որոշման համաձայն հանրապետության տարածքում գործունեությունը դադարեցված արտասահմանյան ԲՈւՀ-երի մասնաճյուղերի շրջանավարտներ են: Հայտնի է դարձել, որ նման ճանապարհով Ադրբեջանի 78 քաղաքացիներ դարձել են Ռուսաստանի Դաշնության, 34 հոգի` Վրաստանի, 6 հոգի` Ուկրաինայի, 1 հոգի` Ղրղզստանի բուհերի շրջանավարտներ: