.jpg)
Բիլիչ. «Մենք կկանգնեցնենք Մովսիսյանին»
Մոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչն իր թիմի հերթական մարզումից հետո պատասխանել է sovsport.ru-ի թղթակցի այն հարցին, թե իր սաներից ո՞վ կարող է կանգնեցնել Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանին:
Հիշեցնենք, որ Մովսիսյանը Գրոզնիի «Թերեքի» հետ խաղում իր նորամուտը նշեց հեթ-տիկով:
«Իմ թիմը կկարողանա կանգնեցնել Յուրա Մովսիսյանին: Եվ եթե տղաները հանդես գան այնպես, ինչպես «Դինամոյի» հետ խաղում, ապա կկարողանանք միավորներ վաստակել և, հնարավոր է, տեղ զբաղեցնենք եվրագավաթների խաղարկությունների գոտում:
«Սպարտակում» շատ են նաև լավ պաշտպանները` Սուխին, Պարեխան, Ինսաուրալդեն, սակայն Բոկետտիին ձեռք բերելուց հետո պաշտպանությունն ավելի կազմակերպված է դարձել»,- նշել է խորվաթ մասնագետը:
Հիշեցնենք, որ առաջիկա շաբաթ օրը «Լուժնիկիում» Բիլիչի թիմը կմրցի Մոսկվայի «Սպարտակի» հետ: