.jpg)
Բեյրութի օդանավակայանն ապօրինաբար չի ընդունում «Արմավիայի» ինքնաթիռը
Բեյրութի օդանավակայանն ապօրինաբար չի ընդունում «Արմավիայի» ինքնաթիռը, իսկ այն, որ խնդիրը կապված է ինքնաթիռի հետ, սուտ է: Այս մասին Aysor.am-ին հայտնեցին «Արմավիայի» լրատվական բաժնից:
«Արմավիայի ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ չունի, այն անցել է С – chek-ը և նոր վերադարձել արտերկրից: Այս պահին ՀՀ քաղավիացիան զբաղվում է այս խնդրով և հուսանք, որ մոտ ժամկետում խնդիրը կլուծվի և ուղևորները կթռչեն Բեյրութ: «Արմավիան» Բեյրութի կողմից փոխհատուցում կպահանջի պայմանավորվածությունը խախտելու համար»,-հայտնում են ավիաընկերությունից:
Հիշեցնենք, որ երեկ գիշերը նախատեսված Երևան-Բեյրութ չվերթը չի կայացել և ուղևորների մի մասը ստիպված գիշերել է օդանավակայանում, մի մասը տուն է վերադարձել: