Ով կգլխավորի Երևանի ավագանու ՀՅԴ-ի ընտրացուցակը
13/03/2013 10:04

Ով կգլխավորի Երևանի ավագանու ՀՅԴ-ի ընտրացուցակը

«Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնի է դարձել, որ մայիսի 5-ին տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրություններում Հայ հեղափոխական դաշնակցության համամասնական ցուցակը գլխավորելու է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Դա, սակայն, այն պարագայում, եթե միասնական ցուցակի շուրջ բանակցությունները վերջնականապես տապալվեն:

Այս օրերին քննարկվում է նաև մինչև ընտրությունները հետընտրական դաշինքի մասին հայտարարություն անելու հնարավորությունը: 

Ով կգլխավորի Երևանի ավագանու ՀՅԴ-ի ընտրացուցակը