.jpg)
«Ժառանգությունը» կքննարկի ԵԺԿ-ին անդամակցելու հարցը
«Ժառանգությունը» կքննարկի ԵԺԿ-ին անդամակցելու հարցը: Այս մասին Ազատության հրապարակում, անդրադառնալով Բրյուսելում կայանալիք Սերժ Սարգսյանի և ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հանդիպմանը, այս մասին ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
«Ես այսքան ժամանակ չեմ գնացել արտասահման` հայցելու ինչ-որ մեկի զորակցությունը»,- ասաց Ր. Հովհաննիսյանը, որը, ըստ նրա, թույլ կուսակցության քաղաքականություն է:
Ր. Հովհաննիսյանը կարծում է, որ Վիլֆրիդ Մարտենսը, շնորհավորելով Ս. Սարգսյանին, խախտել է ԵԺԿ նախագահի գործառույթները. «Նա պետք է վերանայի դա և պատասխան տա ԵԺԿ անդամ պետություններին, իսկ եթե ճիշտ է իր արածը, ապա «Ժառանգությունը» ԵԺԿ-ում տեղ չունի»:
Ր. Հովհաննիսյանի խոսքով` Մարտենսն իրավունք չուներ շնորհավորելու Ս. Սարգսյանին: