.jpg)
Րաֆֆի Հովհաննիսյանը` Տեր-Պետրոսյանին. Հրավերի մեթոդը հնացել է
«Ես բաց եմ հանդիպման համար՝ բոլորի հետ անխտիր, այդ թվում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ»,- Ազատության հրապարակում ընթացող հանդիպմանն ասաց նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Քաղաքական ուժերը, Ր. Հովհաննիսյանի խոսքով, պետք է սպասարկեն ժողովրդի կոնսոլիդացիան. «Բոլոր կուսակցությունները, եթե ուզում են դե յուրե նախագահություն, պետք է սպասարկեն ժողովրդի կոնսոլիդացիան»:
Ինչ վերաբերում է կոնկրետ Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը, Ր. Հովհաննիսյանն ասաց, որ նախորդ ծոմից հետո չնայելով բարևներին կամ բարևների բացակայությանը` առաջարկել է. «Ես նաև տասը օր առաջ եմ հայտարարել, որ պատրաստ եմ հանդիպել, սակայն ոչ մի արձագանք: Եթե ինքը կամ ցանկացած կուսակցապետ ցանկանա հանդիպել ինձ, ես պատրաստ եմ հանդիպել նրան Ազատության հրապարակում»:
Հրավերի մեթոդը, ըստ Րաֆֆի Հովհանիսյանի, հնացել է. «Ով պատրաստ է կամովի գալ, բարևել, կարող է գալ»: