.jpg)
Րաֆֆի Հովհաննիսյանը միայն Սերժ Սարգսյանի առաջարկներն է մեկնաբանելու
Ապրիլի 9-ին հայ ժողովուրդը կորոշի, թե ինչ ենք անելու: Այս մասին Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսի ժամանակ հայտարարեց հացադուլ հայտարարած նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Այսօր ո'չ ես, ո'չ հայ ժողովուրդը փակուղում չէ, փակուղում է իշխող կուսակցությունը և կուսակցապետը, որը հիմա ստի, վախի մեջ է»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:
Նա հայտարարեց, որ այլևս որևէ մեկի ասածը չի մեկնաբանելու, մեկնաբանելու է միայն ու միայն Սերժ Սարգսյանի առաջարկները: