Քերի. Սիրիայի ընդդիմությունը պետք է ցուցաբերի մեծ պատրաստակամություն
13/03/2013 20:35

Քերի. Սիրիայի ընդդիմությունը պետք է ցուցաբերի մեծ պատրաստակամություն

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ձգտում են Սիրիայի իշխանություններին և ընդդիմադիրներին համախմբել բանակցությունների սեղանի շուրջ՝ «անցումային կառավարություն» ձևավորելու համար, որը համապատասխանում է Ժնևի կոմյունիկեին: Քերին նշել է, որ դրա համար ընդդիմությունը ևս պետք է ցուցաբերի պատրաստակամություն և համաձայնություն: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը:

«Մենք ընդդիմության հետ ունենք մեկ ընդհանուր նպատակ՝ դադարեցնել արյունահեղությունը: Նույնը ցանկանում է նաև միջազգային հանրությունը: Մենք բոլորս ցանկանում են, որպեսզի ընդդիմությունը և Բաշար Ասադի կառավարությունը նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ Ժնևի արձանագրություններին համապատասխան, որը պահանջում է երկու կողմերի համաձայնություն: Իհարկե, այդ կետերը իրականացնելու համար անհրաժեշտ է, որպեզի Ասադի կառավարությունը հասկանա, որ չի կարող պարզապես կրակել ողջ ընդդիմության վրա: Սակայն անհրաժեշտ է համագործակցություն նաև ըննդիմության կողմից: Մենք աշխատում ենք և շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը: 

Քերի. Սիրիայի ընդդիմությունը պետք է ցուցաբերի մեծ պատրաստակամություն