.jpg)
Հովհանիսյանը հայցում է լրագրողների աջակցությունը. «Ես սիրով կլսեմ ձեզ»
«Եթե ձեզ մոտ կան հետաքննող, պրոֆեսիանալ լրագրողներ, վստահ եմ, որ կան, խնդրում եմ բացահայտել, թե դրա աղբյուրը ով է, որովհետև դա բացարձակ ապատեղեկատվություն է»,- Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ստվերային կառավարության կազմի մասին մամուլի հրապարակմանը՝ ասաց հացադուլ հայտարարած նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա հավաստիացրեց, որ նման պաշտոններ և անուններ բացարձակապես ո՛չ իր մտքում, ո՛չ էլ թղթի վրա չկան:
«Եթե որևէ մեկը բացահայտի այդ հանելուկը, ես սիրով կլսեմ ձեզ»,- եզրափակեց խոսքը Հովհաննիսյանը: