Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել
13/03/2013 13:29

Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել

Վաղը ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենի հրավերով երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում կայանալիք Դատական կատարողների միջազգային միության 6-րդ ամենամյա աշխատաժողովին։

Աշխատաժողովի օրակարգով նախատեսված է հարկադիր կատարմանն առնչվող եվրոպական նախադեպային իրավունքի ներկայացում և վեճերի լուծման հնարավոր այլընտրանքային ընթացակարգերի, ինչպես նաև հարկադիր կատարմանն առնչվող այլ հարցերի քննարկում: Այս մասին հաղորդում են ԴԱՀԿ-ից:
 

Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել