Հայաստանի արտգործնախարարը կայցելի Գերմանիա և Հունաստան
13/03/2013 10:54

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Գերմանիա և Հունաստան

Մարտի 13-14-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելեի հրավերով աշխատանքային այց կկատարի Բեռլին, որտեղ հանդիպումներ կունենա երկրի օրենսդիր և գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս մասին հաղորդում են ԱԳՆ մամուլի բաժնից:

Մարտի 15-ին Հունաստանի ԱԳ նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հրավերով պաշտոնական այցելությամբ նախարար Նալբանդյանը կայցելի Աթենք, ուր հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ:
 

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Գերմանիա և Հունաստան