.jpg)
«Հայաստանը հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ամենամոտ պետություններից է»
Հայաստանը հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ամենամոտ պետություններից է, և մեծ հաշվով, մեր երկկողմ հարաբերություններում որևէ խնդիր չկա, սակայն կան մի շարք խնդիրներ` կապված տարածաշրջանում առկա իրավիճակի հետ:
Այս մասին, «Ռուսաստանի ձայն» ռադիոկայանի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` ՌԴ կատարած այցին, ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Վիտալի Նաումկինը:
«Այցն ընթացավ շատ լավ, աշխատանքային մթնոլորտում, քանի որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները մնում են ռազմավարական, գործընկերային: Հայաստանը հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ամենամոտ պետություններից մեկն է, և մեծ հաշվով, մեր երկկողմ հարաբերություններում որևէ խնդիր չկա, սակայն կան մի շարք խնդիրներ` կապված տարածաշրջանում առկա իրավիճակի հետ, հատկապես Ղարաբաղյան հակամարտության շուրջ, որը շարունակում է մնալ չլուծված: Ինչպես հայտնի է, վերջին տարիներին հակամարտության կարգավորման բոլոր աշխատանքներն իրականացվում են մեկ ուղղությամբ` ՌԴ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների: Եվ այդ երկարաժամկետ խնդիրն անպայման ընկած է լինում ցանկացած հանդիպման հիմքում: Դժվար է ասել` կարելի է արդյոք սպասել բեկումներ այդ հարաբերություններում: Բայց, ամեն դեպքում, դրանք երկկողմ ձևաչափով չեն որոշվում»,- հավելել է Վ. Նաումկինը: