.jpg)
13/03/2013 20:46
Բաքվում ԵԱՀԿ քարտուղարը կանադրադառնա ԼՂ հակամարտության գործընթացին
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը մարտի 15-ին ժամանելու է Ադրբեջան: Այս մասին «Թրենդին» հայտնել են Բաքվում կազմակերպության գրասենյակից:
Այցի ընթացքում նախատեսված է վերջինիս հանդիպումը Ադրբեջանի ղեկավարության, այդ թվում՝ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվելու են ԵԱՀԿ-Ադրբեջան հարաբերությունները, ինչպես նաև՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի հետ կապված հարցեր: