Սիրիայում ԵՄ պատվիրակության աշխատակից է զոհվել
13/03/2013 20:59

Սիրիայում ԵՄ պատվիրակության աշխատակից է զոհվել

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ Դամասկոսում հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է Սիրիայում ԵՄ պատվիրակության աշխատակից: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Էշթոնի տարածած հայտարարությանը:

Ահմադ Շիհադեն զոհվել է Դերայա արվարձանում՝ մարդկանց մարդասիրական օգնություն բաժանալիս:

«Ես կրկին հակամարտության կողմերին կոչ եմ անում բռնությունը դադարեցնելու քայլեր ձեռնարկել, այն արդեն խլել է 100.000 անմեղ մարդու կյանք և մոտ 1 միլիոնին դարձրել փախստական»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը:

ԵՄ-ն իր անձնակազմը Դամասկոսից դուրս էր բերել 2012 թվականի դեկտեմբերին: Սիրիայում մնացել է միայն տեղական անձնակազմը, որի գլխավոր առաքելությունն է մարդասիրական օգնություն բաժանելը և տեղեկություններ հավաքելը: 

Սիրիայում ԵՄ պատվիրակության աշխատակից է զոհվել