Տիմոշենկոն նախագահական ընտրություններում կառաջադրի իր թեկնածությունը
13/03/2013 21:12

Տիմոշենկոն նախագահական ընտրություններում կառաջադրի իր թեկնածությունը

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, ով ազատազրկման է դատապարտված, հայտարարել է 2015 թ.-ին նախագահի պաշտոնում առաջադրվելու ցանկության մասին։ Այս մասին հաղորդում է Lenta.ru լրատվական գործակալությունը:

«2012 թ.-ի դեկտեմբերի 7-ին միացյալ ընդդիմությունը հայտարարել էր, որ հաջորդ նախագահական ընտրություններում կաջակցի ինձ՝ որպես ընդդիմության միասնական թեկնածուի։ Դա ինձ համար մեծ պատիվ, ինչպես նաև՝ մեծ պատասխանատվություն է։ Իհարկե, մեծ խոչընդոտներ կան, սակայն ես միշտ ընդդիմացել եմ նրանց, ովքեր փորձել են շեղել ինձ իմ նպատակներից և Ուկրաինայի ապագայի մասին իմ երազանքներից»,- նշել է Տիմոշենկոն։

Վերջինիս խոսքով՝ Վիկտոր Յանուկովիչն ու նրա թիմը լավ գիտեն, որ նախկին վարչապետն ընդունակ է երկրում փոխել իրավիճակը և հավաքել ուժեր՝ Ուկրաինայում միապետությանը դիմակայելու նպատակով: 

Տիմոշենկոն նախագահական ընտրություններում կառաջադրի իր թեկնածությունը