.jpg)
Մերկելը դժգոհ է. Գերմանական ընկերությունների ղեկավարները շատ են վաստակում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է գերմանական ընկերությունների ղեկավարների՝ բարձր աշխատավարձ ստանալու հանգամանքը: Այս մասին է հաղորդում Russia Today լրատվական գործակալությունը:
Գերմանիայի կանցլերը մտադիր է «Եվրոպական մակարդակով» հասնել այդ ցուցանիշների սահմանափակումների:
«Նման անզսպվածություն չի կարող լինել ազատ և սոցիալապես պատասխանատու հասարակության մեջ։ Ցավոք, պարզվում է, որ այդ հարցը բիզնեսի ինքնակարգավորման վրա թողնելը բավարար չէ»,- նշել է նա։