.jpg)
Արցախում երկու տեսչություն միաձուլվել են
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի երկրագործության պետական տեսչությունը և անասնաբուժական և անասնապահական պետական տեսչությունը միաձուլման ձևով վերակազմակերպվել է գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող սննդամթերքի անվտանգության պետական ծառայության: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: