Նեթանյահուին ի վերջո հաջողվեց կոալիցիա ձևավորել
14/03/2013 21:44

Նեթանյահուին ի վերջո հաջողվեց կոալիցիա ձևավորել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հաջողվել է ձևավորվել կառավարության նոր կոալիցիան: Ինչպես հայտնում է BBC-ն, Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը կոալիցիա է ստեղծելու կենտրոնամետ «Յեշ Ատիդ» (Կա ապագա) և «Հատնուա» (Շարժում), ինչպես նաև՝ աջ «Բեյտ Յեհուդի» (Հրեական տուն) կուսակցությունների հետ:

«Մենք վերջապես ունենք կառավարություն»,- Reuters գործակալությանը հայնտել է «Լիկուդի» մամուլի խոսնակ Նոգա Կացը:

Իր հերթին «Յեշ Ատիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կոալիցիոն համաձայնագիրը հավանաբար ստորագրվելու այսօր երեկոյան:

Նոր կառավարությունը կազմված է լինելու 21 նախարարից: Իսրայելական լրատվամիջոցները նշում են, որը այս կառավարությունը վերջին տասնմայակներում ձևավորված ամենափոքր կառավարությունն է: Սպասվում է, որ «Յեշ Ատիդ» կուսակցությունը ստանալու է ֆինանսների և կրթության նախարարների պորտֆելները, իսկ ՆԳՆ-ն ղեկավարելու է «Լիկուդ» կուսակցությունը:

Համաձայանգիրը ստորագրվելուց հետո այն պետք է հաստատվի Կնեսետի կողմից, այնուհետ պետք է տեղի ունենա երդման արարողությունը:

Սպասվում է, որ նոր կառավարությունը կկարողանա աշխատանքի անցնել արդեն հաջորդ շաբաթ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Մերձավոր Արևելք կատարվելիք այցի նախաշեմին:

Նշենք, որ հունվարի 22-ին Իսրայելի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Նեթանյահուին չէր հաջողվում կոալիցայի ձևավորել, այդ պատճառով դիմել էր նախագահ Շիմոն Պերեսին՝ խնդրելով ևս երկու շաբաթ տրամադրել հավանական գործընկերների հետ համաձայնություն ձեռք բերելու համար:
 

Նեթանյահուին ի վերջո հաջողվեց կոալիցիա ձևավորել