.jpg)
Բլանը դեմ չէ` աշխատելու «Ինտերի» հետ
Իտալական «Ինտերի» նախկին պաշտպան Լորան Բլանը դեմ չէ` մարզելու «Ինտերը»: Այս մասին «Gazetta dello Sport»-ին տված հարցազրույցում հաղորդել է Ֆրանսիայի հավաքականում Բլանի նախկին խաղընկեր Ալեն Պողոսյանը: Ըստ նրա` Բլանը վերջերս ցանկություն է հայտնել աշխատել «Ինտերի» հետ, ինչը նրա համար նոր մարտահրավեր կլինի և կօգնի` իրականացնելու սեփական գաղափարները:
Այդուհանդերձ, Պողոսյանին հայտնի չէ` արդյոք ակումբի նախագահ Մասիմո Մորատտին բանակցո՞ւմ է Լորան Բլանի հետ: