.jpg)
Դեթրոյթը կարող է դառնալ ԱՄՆ-ի ամենախոշոր սնանկ քաղաքը
Ամերիկյան խոշորագույն Դեթրոյթ քաղաքում բյուջետային խնդիրներ են առաջացել: Քաղաքը, որտեղ տեղակայված են ավտոարդյունաբերության գիգանտներ GM, Ford և Chrrysler ընկերությունները, կարող է սնանկ ճանաչվել:
Newsru.com-ի փոխանցմամբ՝ քաղաքի պարտքը կազմում է 14 միլիարդ դոլար, իսկ բյուջետային դեֆիցիտը` 327 միլիոն դոլար:
Դեթրոյթի բնակչության 40 %-ը ապրում է աղքատության շեմից ցածր:
Նշվում է, որ եթե քաղաքը չկարողանա փակել իր պարտքերը, կդառնա ԱՄՆ-ի պատմության մեջ ամենախոշոր քաղաքը, որը սնանկ կճանաչվի: