Հրապարակվել է Եվրոպայի «ամենահարբեցող» երկրների ցուցակը
14/03/2013 21:27

Հրապարակվել է Եվրոպայի «ամենահարբեցող» երկրների ցուցակը

Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալներով` Եվրոպայում ամենաշատ ալկոհոլ օգտագործող երկրների եռյակում առաջատարը Լյուքսեմբուրգն է, որին հաջորդում են Մոլդովան և Էստոնիան:

Rosbalt.ru-ի փոխանցմամբ` Էստոնիայում մինչև 15 տարեկանները օգտագործում են տարեկան 15 լիտր էտանոլ, իսկ Ռուսաստանում այդ ցուցանիշը կազմում է 10 լիտր:

Ամենաքիչ ակլոհոլ օգտագործող երկրներն են համարվել Տաջիկստանը և Թուրքիան:

Քիչ ալկոհոլ են օգտագործում նաև Սկանդինավյան երկրները` Նորվեգիան, Շվեդիան և Իսլանդիան:

Կենտրոնական Ասիայում ամենաշատ խմիչք օգտագործում են Ղազախստանի բնակիչները:
 

Հրապարակվել է Եվրոպայի «ամենահարբեցող» երկրների ցուցակը