.jpg)
2013 թ. ամենացանկալի 12 փեսացուների ցանկը` ըստ Forbes-ի
Forbes-ը հրապարակել է 2013թ. ամենացանկալի 12 փեսացուների ցանկը:

Առաջին հորիզոնականում 36-ամյա Ալեքսանդրո Սանտո Դոմինգո Դավիլան է: Նրա կարողությունը կազմում է 11,7 մլրդ ԱՄՆ դոլար: Նա աշխարհի ամենահարուստների ցանկում զբաղեցնում է 82-րդ տեղը: Հարվարդի շրջանավարտը աշխարհի երկրորդ ամենամեծ գինեգործական ընկերության՝ SABMiller-ի սեփականատերն է, ունի կղզի՝ Կարիբյան ծովում:

Երկրորդը 45-ամյա Խավյեր Նիելն է` 6,6 մլրդ ԱՄն դոլար կարողությամբ: Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում նա զբաղեցնում է 179-րդ տեղը: Այս հետաքրքիր ամուրին նույնիսկ ձերբակալվել է՝ պոռնկությանը նպաստելու համար, սակայն մեղադրանքը չի հաստատվել: Այժմ նա Iliad-ի խոշորագույն բաժնետերերից մեկն է: Նրան են պատկանում նաև հայտնի երգիչ Ֆրենկ Սինատրայի «My Way» երգի հեղինակային իրավունքները:
.jpg)
Երրորդ տեղում է 30-ամյա Սքոթ Դունկանը` 5,1 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ: Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում նա զբաղեցնում է 239-րդ տեղը, Enterprise Products Partners-ի բաժնետեր է, որը ժառանգել է 2010 թ. մահացած հորից:
Չորրորդը 48-ամյա Տոր Պետերսոնն է` 2,3 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ: Նա աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է 641-րդ տեղը և Glencore International-ի սեփականատերն է:

Հաջորդը 30-ամյա Էդուարդո Սավերինն է` 2,2 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ: Աշխարհի ամենահարուստների ցուցակում 670-րդ տեղը զբաղեցնող գործարարը Facebook-ի բաժնետոմսերի 5 տոկոսի սեփականատերն է, որի կեսը արդեն վաճառել է: 2011 թ. նա հրաժարվել է Ամերիկայի քաղաքացիությունից և այժմ բնակվում է Սինգապուրում:

Վեցերորդը 51-ամյա Նիկոլաս Բերգյուսոնն է` 2,0 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ: Աշխարհի ամենահարուստների ցուցակում նա 736-րդ տեղն է զբաղեցնում: Berggruen Holdings-ի և Nicolas Berggruen Institute-ի տնօրենը հստակ բնակության վայր չունի և գերադասում է ճանապարհորդել ու ապրել տարբեր հյուրանոցներում:

Յոթերորդ տեղում է 46-ամյա Ռիչարդ Լին`1,9 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ: Նա աշխարհի ամենահարուստների ցանկում 792-րդն է: Նրա հայրը` Լի Կա Շինը, Ասիայի ամենահարուստ մարդկանց ցուցակում է: 1991թ. նա հորից պարտք է վերցնում 125 մլն ԱՄՆ դոլար և հիմնադրում StarTV-ն, որը հինգ տարի անց վաճառում է Ռուպեր Մերդոկին` 950 մլն ԱՄՆ դոլար կարողությամբ:

Ութերորդը 41-ամյա Տեդի Սագին է` 1,8 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ: Աշխարհի ամենահարուստների ցուցակում նա զբաղեցնում է 831-րդ տեղը: Playtech-ի սեփականատերը բնակվում է 35 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ տանը, որը համարվում է Իսրայելի ամենաթանկ տունը: Նախկինում հանդիպել է մոդել Բար Ռաֆաելիի, իսկ այժմ` Միսս Իսրայելի հետ:

Իններորդ տեղում է 36-ամյա Յոշիկազու Տանական` 1,8 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ: Աշխարհի ամենահարուստների ցանկում նա զբաղեցնում է 831-րդ հորիզոնականը: Gree ընկերության սեփականատերն է:

Տասներորդը 29-ամյա Ալբերտ ֆոն Տուրն ընդ Տակսիսն է`1,5 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ: Աշխարհի ամենահարուստների ցանկում նա 974-րդն է: Forbes-ում առաջին անգամ հայտնվել է ութ տարեկան հասակում: Եվրոպայի ամենախոշոր հողատերերից մեկ լինելով հանդերձ` ժամանակի մեծ մասը ծախսում է արագընթաց մեքենաների վրա:

Տասնմեկերորդը 36-ամյա Ջեք Դորսին է`1,1 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ: Աշխարհի ամենահարուստների ցուցակում 1268-րդ Ջ. Դորսին հիմնադրել է մի քանի ընկերություն, այդ թվում՝ Twitter-ը և Square-ը:

Տասներկուրերրորդ տեղում է 46-ամյա Սթելիոս Խաջի Իոաննուն, ով ունի 1,05 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ: Աշխարհի ամենահարուստների ցանկում նա 1332-րդն է: EasyJet-ի հիմնադիրը գերադասում է, որ իրեն դիմեն միայն անվամբ: Շատերի գնահատմամբ՝ իսկական ասպետ է: