.jpg)
14/03/2013 20:25
Բաղդադում ահաբեկչությունների զոհ է դարձել 18 մարդ
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում պայթյունների հետևանքով զոհվել է 18 մարդ, առնվազն 50 մարդ վիրավորվել է:
RBC-ի փոխանցմամբ՝ մի քանի պայթյուն որոտեցել է Բաղդադի կենտրոնական շրջաններից մեկում, որտեղ գտնվում են օտարերկրյա դեսպանատները:
Նշվում է, որ նույն շրջանում են տեղակայված կառավարական շենքերը, այդ թվում՝ Իրաքի արտգործնախարարության և արդարադատության նախարարության շենքերը: