.jpg)
Դանակով և բահով զինված ճապոնացին սպանել է 2 մարդու
Ճապոնիայի հարավում դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա, սպանել նրանցից 2-ին ու վիրավորել ևս 6-ին:
Vesti.ru-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Հերոսիմա նահանգի Էտաձիմա քաղաքում:
Ականատեսների վկայությամբ, տղամարդն անսպասելիորեն հանել է դանակը և սկսել է հարվածել իր կողքին գտնվող պատահական մարդկանց:
Տուժածներից մեկը նշել է, որ մարդասպանը որպես սպանության գործիք օգտագործել է նաև բահը:
Մարդասպանը ձերբակալված է և այժմ հարցաքննության է ենթարկվում: