.jpg)
«Ջիհադի զբոսաշրջություն». Բրիտանացի մուսուլմանները կռվում են Ասադի դեմ
Սիրիայի քաղաքացիական պատերազմը իր վրա է սևեռել ողջ աշխարհի վարձկանների ուշադրությունը: Ավելի քան 100 բրիտանացի մուսուլմաններ են մեկնել Սիրիա՝ կռվելու նախագահ Ասադի ուժերի դեմ, որը, սակայն, յուրահատուկ խնդիր է առաջացնում Արևմուտքի երկրների և հետախուզական ծառայությունների անվտանգության համար:
Ինչպես գրում է բրիտանական The Independent թերթը, մինչև Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելը Մերձավոր Արևելքի երկրների երիտասարդ իսլամիստների համար առավել հատնի ուղղություններ էին Պակիստանը և Սոմալին, սակայն վերջին շրջանում նրանց հոսքը ուղղվել է դեպի Սիրիա: Դամասկոսի վարչակարգի դեմ պայքարող ուժերի շրջանում գերակշռում են «Ալ-Կաիդայի» հետ կապեր ունեցող ծայրահեղական խմբավորումները:
Թերթը նշում է,որ Մեծ Բրիտանիայի իշխանություները ձերբակալում են «ջիհադ զբոսաշրջիկներին» միայն ծայրահեղ դեպքում: Այսպես, 2012 թվականի ամռանը Իդլիբ նահանգում «Ալ-դավա Ալ-իսլամիյա» խմբավորման գրոհայինները, ում խրախուսում էր Մեծ Բրիտանիան, առևանգել էին բրիտանացի ֆոտոլրագրող Ջոն Կանտիլյային և նրա հոլանդացի գործընկեր Ժորոն Օրլեմանզին: Եվրոպացիներն ազատ էին արձակվել «չափավոր զինյալների» առեղծվածային գործողությունների արդյունքում: Սակայն հինգ ամիս անց խմբավորման առաջնորդ Աբու Մուհամեդ Ալ-Շամին զոհվել Սիրիայի ազատ բանակի Ֆարուկի բրիգադի հետ փոխհրաձգության հետևանքով: Ալ-Շամիի կողմնակիցներից մի քանիսը Միացյալ թագավորության քաղաքացիներին էին, և իրենց առաջնորդի սպանությունից հետո վերադարձել էին Մեծ Բրիտանիա, որից հետո հատուկ ծառայությունները ձերբակալել էին նրանց և սկսել դռնփակ դատական գործընթաց: Սա միակ խոշոր դեպքն է, որ իրավապահ մարմինները լրջորեն հետաքրքրվել էին «ջիհադ զբոսաշրջիկներով»:
Թերթի տվյալներով, վերջին շրջանում մի քիչ նվազել է «զբոսաշրջիկ-գրոհայինների» հոսքը: Այն կապված է նրա հետ, որ Լոնդոնը և Վաշինգթոնը դատապարտել էին Սիրիայի հյուսիսում իսլամիստների գործողությունները, բայց այդ ԱՄՆ-ն Սիրիայի իշխող վարչակարգի դեմ պայքարող «Ջաբհաթ Ալ-Նուսրա» խմբավորումը դասել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: