.jpg)
Ախմետովն ու Լուչեսկուն դեռ պետք է զրուցեն
Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը հայտարարել է, որ ակումբի նախագահ Ռինատ Ախմետովը և թիմի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն կքննարկեն ակումբի հետ ռումինացի մասնագետի պայմանագրի երկարաձգման հարցը:
«Լուչեսկուի հետ պայմանագրի ժամկետը կավարտվի այս տարվա հունիսին,- ասել է Պալկինը:- Ես կարծում եմ, որ, բնականաբար, ակումբի նախագահ Ռինատ Ախմետովն ու Միրչա Լուչեսկուն կզրուցեն և կհստակեցնեն իրենց դիրքորոշումները: Առայժմ, սակայն, ոչ մի զրույց չի եղել»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Լուչեսկուի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն, իսկ ինքը` Լուչեսկուն, մեկ անգամ չէ հայտարարել, որ չի բացառում կարիերան Իտալիայում շարունակելու հնարավորությունը: