.jpg)
Ահմադինեժադը վաճառել է պաշտոնական նվերների հավաքածուն
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը վաճառել է իր պաշտոնական նվերների հավաքածուն, այդ թվում և Չարլի Չապլինին կնոջից ստացած պլատինե Monc Blanc գրիչը: Այս մասին գրում է The Daily Telegraph-ը:
Հավածքածուի մեջ մտնում են թանկարժեք ժամացույցներ և զարդեր, որոնք Իրանի նախագահը նվեր է ստացել Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Պակիստանի և Կատարի ներկայացուցիչներից: Աճուրդը տեղի է ունեցել Թեհրանի հյուսիսում գտնվող Սադաբադ պալատում:
Աճուրդում հաջողվել է հավաքել 200 հազար ֆունտ ստերլինգ, որից միայն 77 հազարը տրվել է գրիչի դիմաց: Ադամանդապատ պլատինե Mont Blanc ինքնահոս գրիչը ստեղծվել է 1930-ական թվականներին՝ ի պատիվ Չարլի Չապլինի «Նոր ժամանակներ» (Modern Times) ֆիլմի ցուցադրման: Աշխարհում կա Mont Blanc նմանատիպ ընդամենը 88 գրիչ: Գրիչը զարդարված է իրերով, որոնք խորհրդանշում են կապիտալիզմը քննադատող ֆիլմը և Չապլինի հանրահայտ քայլքը: