.jpg)
ՍԴ-ն պետք է պատշաճ վերաբերեր նաև մյուս միջորդություններին և փաստերին
Մեր հետագա քայլերի մասին մենք կտեղեկացնենք վաղը` ժամը 17-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքի ժամանակ: ՍԴ որոշումը լսելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը:
Նա ևս մեկ անգամ նշեց, որ հանրապետության բոլոր իրավական մարմիններն ընտրությունների ընթացքում ցույց տվեցին անգործություն. «Այսօր անգործություն ցուցաբերեց նաև ՍԴ-ն»:
Ր. Հովհաննիսյանի մեկ այլ ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը ևս անդրադարձավ անվավեր ճանաչված 17/5 տեղամասի արդյունքներին` նշելով, որ բոլոր այն տեղամասերում, որտեղ իրենք, ինչպես 17/5 տեղամասում, կարողացել են պատշաճ հսկողություն ապահովել, ընտրությունների արդյունքները մոտ են եղել իրականությանը:
«17/5-ում եղան խախտումներ, դատարանը դրա արդյունքները անվավեր ճանաչեց, իսկ մյուս տեղամասերում, որտեղ մենք կարողացանք հսկել, մասնակցությունը չգերազանցեց 50 տոկոսը և հաղթեց Ր. Հովհաննիսյանը»,- ասաց Կ. Մեժլումյանը;
Նա նշեց նաև, որ եթե ՍԴ-ն կարողացավ պատշաճ քննություն անցկացնել 17/5-ի դեպքում, պետք է պատճաշ վերաբերմունք ցուցաբերեր նաև իրենց մյուս միջորդությունների և ներկայացրած փաստերի վերաբերյալ:
Եզրափակելով խոսքը` Կ. Մեժլումյանը նշեց, որ եթե ՍԴ-ն այդքան իրավական և ճշգրիտ կառույց լիներ, ապա իր որոշումը կհրապարակեր օրենքով նախատեսված կարգով ուղիղ 18:00-ին և ոչ թե կուշացներ: