.jpg)
Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա երկկողմ հարաբերություններում հստակ մեսիջ է
«ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցը մեսիջ էր և ցույց էր տալիս ռուս-հայկական ռազմավարական հարաբերությունների կարևորությունը Երևանի համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա նշեց, որ այցի ընթացքում քննարկվել է ռուսական գազի գնի հարցը Հայաստանի համար և ինքը կարծում է, որ Հայաստանի համար սահմանվող գները բարձրանալու են, սակայն շարունակելու են ընդունելի մնալ հայկակական կողմի համար:
«Հայաստանը շարունակում է պահպանել իր արտաքին քաղաքականության շարունակականությունը. հայ-ռուսական հարաբերություններում նկատվում է դրական դինամիկա»,- ասաց Ա. Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը կարողացել է պահպանել իր արտաքին քաղաքականության ավանդական ուղենիշները: Քաղաքագետը նշեց, որ Ռուսաստանը պետք է Հայաստանին` անվտանգության ապահովման առումով, և դա Երևանի համար «կարմիր գիծ» է:
Ա. Իսկանդարյանն ասաց, որ Հայաստանը այժմ փորձում է համագործակցության եզրեր գտնել Մաքսային Միության հետ, սակայն Երևանը դա փորձում է անել՝ չխաթարելով ԵՄ-ի հետ խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները, չնայած նրան, որ դա բավականին բարդ է իրականացնել:
«Սերժ Սարգսյանը փորձում է համոզել Ռուսաստանին և ԵՄ-ին, որ կարող է կառուցել այդ երկու կենտրոնների հետ վերոնշյալ հարաբերությունները. Պետք է սպասել, թե որքանով դա կհաջողվի»,- ասաց քաղաքագետը: